Կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը
Վախճանվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«71 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,- գրել է Կարապետյանը: