S-400 զենիթահրթիռային համակարգերը սպառնալիք են ՆԱՏՕ-ի օդանավերին. ՆԱՏՕ

Sparnaliq

Թուրքիայի՝ Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային համակարգերը սպառնալիք են ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդանավերին: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքով՝ ռուսական արտադրության համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը, քանի որ այն չի համապատասխանում դաշինքի անդամ երկրների շրջանում կիրառվող տեխնոլոգիաներին:

«Բացի այդ, այն դաշինքի օդանավերի համար ռիսկ է պարունակում», -ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...