Փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ. մանրամասներ

Poxvel en

Ուշադրություն
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․
Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը: Սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։
Մասնավորապես,
✅ ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով
— ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
կամ
— Սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում:
✅ Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը։ Նախկինում միջացառման մասնակիցների թույլատրելի թիվը 60 էր։
✅ Հանվել են նաև փակ տարածքներում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները․ նախկինում թույլատրվում էին միայն որոշ միջոցառումներ։
ԱԱՏՄ-ն սահմանին ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարում է զննություն, ստուգում covid թեստի բացասական պատասխանի առկայությունը, ծանուցում ինքնամեկուսացման պայմանների մասին։
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ https://www.hlib.am/10772-2/։

Ձեզ կհետաքրքրի...