«Կոմերսանտ» պարբերականը շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ: Երկաթուղային հաղորդակցության մասին կետ կա հունվարի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ:
Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի` երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջրանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը: