Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

marter

Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը: 

Նշվում է, որ թուրքական օդուժը գիշերային հարձակումը սկսել է կործանիչներով և «Kobra» տեսակի հարվածային ուղղաթիռներով:

Թուրքական օդուժն  ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից Սիյանե շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո հիշյալ ուղղաթիռները ստիպված են եղել լքել Գարեի շրջանը:

Ըստ քրդական աղբյուրի՝ այժմ շարունակվում են մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև։

Ձեզ կհետաքրքրի...