Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

erkrasharj

 Հզոր երկրաշարժ Իրանի կենտրոնական հատվածում: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:

5.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են օջախի 10 կմ խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպահան նահանգի Կոմեհ քաղաքից19 կմ  արևմուտք:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Իրանում Կարմիր մահիկի կազմակերպության աշխատակիցներն այցելել են երկրաշարժից տուժած շրջաններ՝ իրավիճակն անձամբ գնահատելու համար:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...