Կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
Արդեն հաստատված 30 դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում:
«Երեկ գրանցված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, և գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում, որպեսի հասկանանք, թե ովքեր են շփման շրջանակը և մեկուսացնենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մեկուսացման աշխատանքներն իրականացվել և իրականացվելու են:Իսկ վարչապետի վարակված լինելու կասկածը հերքվել է նոր թեստավորումը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: