Թուրքիան և այլ երկրներ չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները.Սերգեյ Լավրով
Թուրքիան և այլ երկրներ չպետք է սնեն Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից Կիևին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքը, գրում է «Կոմերսանտը»:
«Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց ՝ չսնուցել այդ ռազմատենչ տրամադրությունները»,- ասել է ռուս նախարարը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամլո ասուլիսի ժամանակ: