Մոսկվան մի շարք մայրաքաղաքների կոչ է անում հանդարտվել եւ հրաժարվել հակառուսական փսիխոզից. Պեսկով
Պեսկով. Մոսկվան մի շարք մայրաքաղաքների կոչ է անում հանդարտվել եւ հրաժարվել հակառուսական փսիխոզից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորին կոչ ենք անում հանդարտվել, հրաժարվել հակառուսական զանգվածային փսիխոզից եւ կառուցողական ու հանգիստ երկխոսություն վարել, որպեսզի հարթվեն բոլոր տարաձայնությունները»,-ասել է նա:
Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի արձագանքել ոչ բարեկամական հարձակումներին, սակայն մնում է բաց երկխոսության համար:
Պեսկովի խոսքով՝ այսօր շատ երկրներ անհիմն մեղադրում են Մոսկվային ցանկացած հաքերային հարձակման մեջ: