Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է. շինաշխատանքներ են տարվում. Մանե Թանդիլյան

Tamdilyan

 Արցախում «ճգնաժամային» եւ «վառվող» խնդիրների լուծումը տրված է: Այ ս մասին այսօր, Դիլիջանում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Աշխատանքի,  սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով.

«Հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր,  խոսվում է մինչեւ 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին:

Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է, շեշտադրումը այժմ դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այնտեղ վերականգնենք լքված տները եւ բոլոր նրանք, ովքեր բնակվում էին  գյուղական համայնքներում, վերադառնան բնակվելու» : 

Ըստ Թանդիլյանի, Արցախի կառավարությունը ՀՀ Կառավարության հետ համատեղ մի քանի ծրագրեր է իրականացրել` առավելապես արագ, հրատապ աջակցություն ցուցաբերելու համար եւ ֆինանսական ուղիղ աջակցություն է տրամադրել արցախցիներին:

«Բնականաբար պարենային աջակցություն էլ է եղել, հագուստի, տաք իրերի, տաքացուցիչների, կահույքի, բայց պետք է նշենք, որ կառավարության շեշտադրումը եղել է ուղիղ ֆինանսական աջակցությունը եւ հենց այս պահին էլ գործում է 68 հազար դրամների ծրագիրը, որով 4 ամիս շարունակ արցախցիները, բացառությամբ 18-ից 63 տարեկան աշխատունակ տղամարդլանց, ստանալու են այդ աջակցությաունը»,-ասել է նա:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...