Ջեֆ Բեզոսի ընկերությունը տիեզերք թռչելու միակ «տոմսի» համար առցանց աճուրդ է սկսել. հաղթողը հուլիսին կթռչի տիեզերք

Turizm

 Blue Origin ընկերությունն առցանց աճուրդ է սկսել, որով խաղարկում է հուլիսի 20-ին տիեզերք ուղևորվող New Shepard տիեզերանավի 1 ուղևորային տեղ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«New Shepard տիեզերանավը տիեզերագնացների առաջին անձնակազմի հետ տիեզերք կթռչի հուլիսի 20-ին: Մենք այս չվերթի 1 տեղ ենք առաջարկում Blue Origin առցանց աճուրդի հաղթողին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Տոմսի» համար դիմելու նպատակով առաջարկվում է այցելել ընկերության կայք: Նշվում է, որ աճուրդը բաղկացած կլինի երեք մասից: Դրանցից առաջինի ընթացքում ՝ մայիսի 5-ից մայիսի 19-ը, յուրաքանչյուր ոք կարող է դիմել: Այս հայտերը, ինչպես նաև նշված գումարները այլ հայտատուների համար տեսանելի չեն լինի: Այս տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին: Դրանից հետո աճուրդը շարունակել ցանկացողները պետք է առաջարկեն գին, որը կգերազանցի առաջին փուլի առավելագույն հայտը: Տոմսի վերջնական ճակատագիրը կորոշվի հունիսի 12-ին ՝ իրական ժամանակում անցկացվելիք առցանց աճուրդի ժամանակ:

Blue Origin ընկերությունը  New Shepard տիեզերանավով 15 փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի կեսերին:

Ձեզ կհետաքրքրի...