Ինչպես հաղորդում է Motor.ru-ն՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Էդրիան Հոլմարքին, առաջին էլեկտրամեքենան կներկայանա քրոսովերի տեսքով, որը ստեղծվելու է Audi-ի հետ սերտ համագործակցությամբ:
Համագործակցության շրջանակում Audi-ն նույն հարթակի հիման վրա կառուցվող նորագույն էլեկտրամեքենան կներկայացնի 2024 թվականին, իսկ բրիտանական ապրանքանիշն իր նորույթը կներկայացնի 2025 թվականին:
Հոլմարքի խոսքով՝ Bentley-ի գնորդները սկզբնական շրջանում թերահավատորեն էին վերաբերում էլեկտրական ուժային համակարգով զինված մոդելին, սակայն ներկա պահին ընկերության հաճախորդների 39 տոկոսն արդեն պատրաստ է նման մեքենա գնել: