Ռազմական հանցագործ Բաքվի բռնապետ Ալիևը աշխարհում պետք է լինի առաջին ռազմական հանցագործը, ով կդատվի իր նախագահության օրոք. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական հանցագործ Բաքվի բռնապետ Ալիևը աշխարհում պետք է լինի առաջին ռազմական հանցագործը, ով կդատվի իր նախագահության օրոք։ Մենք այսօր այս օրակարգը պետք է բերենք առաջնային պլան, մենք միջազգային բոլոր կառույցների դռների առջև գիշեր-ցերեկ պետք է մեր բողոքներով կանգնած լինենք։
Ալիևին ուղղված մեղադրանքների մեջ պետք է մտնի ոչ միայն խաղաղ բնակչության թիրախավորումը, հիվանդանոցների թիրախավորումը, այլ նաև կրոնական հողի վրա սպանելու,ավերելու հրամանը։ Մի քանի օր առաջ հրապարակված սպանված քաղաքացիական անձ համարվող գերիների անուններից պարզ է դառնում, որ այդ մարդկանցից շատերը ծերեր են եղել, ամուսիներ, ովքեր չեն լքել իրենց տները, այն տները, որոնք նույնիսկ խորհրդային տարիներին են պատկանելիս եղել իրենց։ Այդ մարդիկ կրոանակն և ազգային պատկանելության համար ենթարկվել են խոշտանգման և սպանվել են։