Ո՞ւր ես, Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ լսում
Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը. ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին, մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու: Տղաներ, հայը պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել»: