Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 28-ի, այդ թվում 10 երեխա: 152 մարդ վիրավորվել է»,- տեղեկացրել են Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունից:
Պաղեստինի անկլավին սահմանակից քաղաքներում, ինչպես նաև Աշկելոնում նախորդ գիշերվանից օդային տագնապի ձայները չեն դադարում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են կրակահերթի տակ պահել խոշոր Աշդոդ քաղաքը:
Երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից բաց է թողնվել ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակն ի պատասխան ոչնչացրել է ավելի քան 130 ռազմական նպատակակետ, 15 գրոհային: Իսրայելի բանակը ներգրավել է 5 հազար պահեստազորյինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ օպերացիայում տարբեր ստորաբաժանումներ ամրապնդելու համար:
Ռիա-նովոստի