Վրաստանը նախատեսում է բացել ցամաքային սահմանը
Վրաստանի իշխանությունը մտադիր է ցամաքային սահմանները բացել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է բացել ցամաքային սահմանները, բայց դա պետք է լինի երրորդ ալիքի ավարտից հետո։ Ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթվա հարց է», — ասել է Տուրնավան։
Վրաստանի ցամաքային ու ծովային սահմանները փակ են 2020 թվականի մարտից: Օդային ճանապարհով հարևան երկիր կարելի է հասնել այս տարվա փետրվարի 1-ից։