Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ ՌԴ նախագահն ընդգծել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խիստ կատարումը։
Պուտինը հաստատել է Ղարաբաղում իրավիճակի շուրջ ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր մտադրությունը:
Փաշինյանը կողմ է արտահայտվել Հարավային Կովկասի բոլոր խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը: