«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը․ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 17-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել են, որ Հայաստան է ժամանել Երևանի բնակիչ 57-ամյա Գագիկ Բեգլարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ ՔրՕրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բեգլարյանը Կապի և տրանսպորտի նախկին նախարարն է, ում «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։
shamshyan.com