Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո

Lukashenko

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանապահի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքում նշել է, որ ներկայում ուղիղ սպառնալիք կա երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Լուկաշենկոյի շնորհավորանքը սահմանապահ ծառայության հրամանատարությանը, անձնակազմին և վետերաններին ուրբաթ հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:

«Այսօր Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի պայմաններում ձեզնից յուրաքանչյուրը բարձր պրոֆեսիոնալ մակարդակում անում է հնարավորը՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը պաշտպանելու, հասարակության կայունությունը և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է Լուկաշենկոն:

Նախագահն ընդգծել է, որ բելառուս սահմանապահները երկրի իրական հայրենասերներ են, իրենց հերոս նախնիների փառքի արժանի ժառանգները:

Ձեզ կհետաքրքրի...