Հանրապետության օրվա կապակցությամբ Նիկոսիայի գլխավոր հրապարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Nikosya

 Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Ազատության հրապարակը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նիկոսիայի գլխավոր հրապարակի կառույցների վրա պատկերվել են հայոց եռագույնը, զինանշանը և պատառիկներ հայոց պատմությունից:

Նիկոսիայի Ազատության հրապարակը Կիպրոսի մայրաքաղաքի գլխավոր հրապարակն է, որտեղ անցկացվում են քաղաքական հանդիպումներ ու հանրահավաքներ:

Ձեզ կհետաքրքրի...