«Իդիոտկա». Լենա Նազարյանի արձագանքը՝ Թագուհի Թովմասյանի ելույթին

ԱԺ-ում ելութի ժամանակ անկախ պատագամավոր Թագուհի Թովմասյանը խոսում էր վերջին օրերին հայտնի դարձած «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին զինվորների մարմինների առակայության ու կառավարության անտարբեր վերաբերմունքի մասին։ Իր ելույթի ավարտին ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը չդիմացավ կառավարությանը քննադատող պատգամավորի կոշտ արձագանքին նրան անվանելով «Իդիոտկա»։ 

 

Քիչ առաջ իմ ելույթի ժամանակ խոսում էի Հայաստանում պղծված դիակների մասին: Որպես արձագանք, նախագահողն իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն անել իմ հասցեին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ ներողություն խնդրել ձեր լկտի պահվածքի համար, այլապես ավելի կոշտ եմ լինելու: Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո»,-ասաց Թովմասյանը։

Նշենք, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Նազարյանը Թովմասյանի ելույթից հետո «իդիոտկա» անվանում նրան:

Նազարյանն իր հերթին հայտարարեց, թե չի խոսում իր զգացմունքների մասին, չի նշանակում, որ չի ցավում. «Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք»:

Ձեզ կհետաքրքրի...