ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություն կանցկացնի

zoravarjutyun
 Հայաստանում կանցկացվի «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Զորավարժությունների շրջանակում երկու փուլով գործնական գործողություններ են մշակվելու զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ»,- նշել է նա: 
Զայնետդինովը նաև հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում:

Ձեզ կհետաքրքրի...