Bloomberg։ «Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել»

gaz

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը:

«Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում,- տեղեկացնում  է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Գործակալության փոխանցմամբ՝ նոր «Ամասրա-1» հանքավայրում, ըստ նախնական տվյալների, կան գազի զգալի պաշարներ:

«Իշխանությունները Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից  ոչ մեկում աուդիտ չեն անցկացրել», -գրում է Bloomberg- ը:

 

Ձեզ կհետաքրքրի...