ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստել երեխաներին ու դեռահասներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին անգամ հայտարարել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Թարմացված հայտարարությունը հրապարակվել է կառույցի կայքում՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նշվում է, որ երեխաներն ու դեռահասները կորոնավիրուսի վարակն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները:
«Եթե նրանք ընդգրկված չեն կորոնավիրուսի առավել ծանր ռիսկայնության խմբում, ապա նրանց պետք է պատվաստել ոչ շտապ կարգով, քան տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ու բուժաշխատողներին»,- նշվում է ԱՀԿ հայտարարության մեջ: