Դավիթաշենում հրկիզել են տրակտորը. այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկի կողմից.

hrkizel e

 Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 04:48-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը:   Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:   Գ. Շամշյանի տեղեկություններով, տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղազինյանին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են:   Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից, ու հիմա մնում է, որ ոստիկանությունը տեսախցիկների առկայությամբ կարողանա կարճ ժամանակում հայտնաբերել ճիվաղին:   Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...