ԱՄՆ-ը հարձակվել է իրանամետ զինյալների վրա Սիրիայում և Իրաքում
ԱՄՆ-ը օդային հարվածների նոր շարք է սկսել Իրաքում և Սիրիայում իրանամետ զինված խմբավորումների դեմ: Այս ռմբակոծումով Պենտագոնը պատասխանել է Իրաքում ամերիկյան թիրախների և զինվորների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը՝ գրում է BBC-ն:
ԱՄՆ զինված ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ ավիահարվածի թիրախները զինյալների զենքի պահեստներն են Սիրիայում և Իրաքում: Միաժամանակ վիրավորների կամ սպանվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Օդային հարվածներն իրականացվել են նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ, որը երկրորդ անգամ է նման հրամաններ արձակում:
«Այս հարվածները հստակ ցույց են տալիս, որ նախագահ Բայդենը գործելու է ԱՄՆ բանակի անձնակազմը պաշտպանելու համար»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Ամերիկյան ռազմական գերատեսչությունը վստահեցրել է, որ ավիահարվածների մասին զգուշացրել է մյուս պետություններին: