Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են սև ու սպիտակ «յաշիկները»

yashik

 Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:   Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:   Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:  

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...