Ռուս գործիչների հակահայ ելույթները շատացել են. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել

Vech

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Այդպիսի գործիչներից մեկը, մասնավորապես, ԱՊՀ երկրների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա կողմից պարբերաբար հնչող հակահայ արտահայտությունները ոչ միայն վնաս են հասցնում դաշնակցային հարաբերություններին ու ազգամիջյան թշնամանք սերմանում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը, կրկնում թուրք-ադրբեջանական ալյանսի հռետորաբանությունը: Այս առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը համապատասխան կառույցներին կոչ է անում պարզել՝ արդյո՞ք Կալաշնիկովը արտաքին ազդեցության գործակալ չէ:

Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում նմանատիպ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական դաշինքի ոգուն: Հակահայ հռետորաբանություն է հնչում նաև պետական ԶԼՄ-նհերի ու դաշնային ալիքների եթերից: ՀՀ, նաև նույն ՌԴ նկատմամբ Թուրքիայի նկրտումները զսպող, Հարավային Կովկասի միակ դաշնակցի նկատմամբ չարդարացված ու չհիմնավորված ագրեսիայի՝ նմանատիպ անվերահսկելի հոսքերն իրենց հերթին առաջացնում են հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Հայ հանրությունը հիասթափված է Մոսկվայի ընտրությամբ՝ հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի և ի վնաս դաշնակցի անվտանգության: Հակահայ գործիչների այսպիսի քանակ ունենալու պարագայում Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա:

Ձեզ կհետաքրքրի...