Ադրբեջանի ԱԳՆ-ում Փաշինյանի հայտարարությունը որակել են «հիվանդ երևակայության արդյունք»

AGN um

 Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի: Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Փաշինյանն ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանը, որ «անհիմն տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, շարունակում է պատմական փաստերի կեղծումը և կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը»: «Հայ պաշտոնյաները կարող են որքան ուզում են կեղծել պատմական փաստերը և իրավունքը, բայց դա փաստերը չի փոխի: Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա՝ միջազգայնորեն ընդունված տարածքների անբաժանա մասը»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը դեռ 1980-ականների վերջին «բացահայտ հավակնություններ է ներկայացնել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի նկատմամբ և սատարել ագրեսիվ անջատողականությունը»: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի «բռնակցումը միակողմանի կերպով՝ առանց Ադրբեջանի թույլտվության, հակասում է խորհրդային օրենսդրությանը, և դա հաստատվել է ամենաբարձր՝ սահմանադրական մակարդակով»:


Առավոտ

Ձեզ կհետաքրքրի...