Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ռազմարդյունաբերության բնագավառին
Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ռազմարդյունաբերության բնագավառին։ Իրականում լուրջ խնդիրներ ունենք և՛ գիտական մտքի առումով, և՛ գիտական միտքն իրականություն դարձնելու առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են և կարող են օգնել ոչ միայն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի նոր զարգացումն ապահովելու, այլև բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու առումով։
ՈրևԷ արտադրող Հայաստանում, որը պատրաստ է արտադրել բարձր տեխնոլոգիական բովանդակությամբ արտադրանք, մեր ուշադրությունից դուրս չի մնա։ Մեր նախարարությունն իր հիմնական գործառույթները պետք է նպատակաուղղի այդ ծրագիրն իրականացնելուն։ Եթե հետևողական լինենք և կարողանանք նախատեսված ծրագրերն իրականացնել, մոտ ապագայում կարող ենք հաջողություններ գրանցել։
Ցավոք սրտի, մենք չունենք այն տնտեսական հզորությունը, որը կարող է լոկոմոտիվի դեր կատարել որպես ռազմարդյունաբերական համալիր։ Ունենք առանձին խմբեր կամ փոքրիկ արտադրամասեր, որտեղ զբաղված են բարձր տեխնոլոգիական արտադրանքով, գաղափարների իրականացմամբ։ Դրանք, տնտեսության զարգացման առումով, կարող են դառնալ լոկոմոտիվ, երբ իրենց հզորությունները մեծացնեն։ Հիմա այդ խնդիրն ենք փորձում լուծել։
Նախարարության բովանդակության առումով՝ փորձում ենք նաև օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Պետությունն իր մասնակցությունն ունի այդ դասընթացներին՝ փոխհատուցելով ուսանողների ուսման վարձի մի մասը։ «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում 2020թ. 378 մլն դրամ է ներդրվել, վերապատրաստվել է 5224 մասնակից։
Այս տարի՝ առայժմ 234 մլն դրամ է ներդրվել, արդեն պատրաստվել են 3750 մասնակիցներներ։
Պետք է կարողանանք Հայաստանում ապահովել այն ընկերությունների ներկայությունը, որոնք մեր մասնագետներին տանում են արտերկիր: Պետք է ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որպեսզի գան, իրենց ընկերությունները հիմնեն Հայաստանում։ Այդ առումով հետաքրքիր է «Ինժեներական քաղաք»-ի կոնցեպտը։ Որպես շարունակություն քննարկվում է նաև «Արտադրական քաղաք» ունենալու հնարավորությունը։
Մանրամասները` տեսանյութում