Դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ վարույթ է հարուցվել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով

Varuyt

Բարձրագույն դատական խորհրդում քննվում է դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ 

Վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության պետի  ժամանակավոր պաշտոնակատար Տ. Մկրտչյանի կողմից  էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Մալբրի» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։

Ուսումնասիրելով վերոնշյալ դիմումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  27.04.2021թվականին վարույթ է հարուցել անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։

Մասնավորապես, հասցեագրվել է դիմում, դիմումի մեջ ներառվել են տեղեկություններ այն մասին, որ 2020 թվականի մայիսի 4-ին  Արամ Բաբայանը և Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որոնցով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։

Հանձնաժողովի ներկայացուցիչը նաեւ նշեց, ՍՊԸ֊ի միջոցով ստացված շահույթը 2020թ կազմել է 250,000 ՀՀ դրամ, 2016թ-ին՝ շուրջ 1 մլրդ 121 մլն դրամ, իսկ 2021թ շահույթ չի եղել։ Դատավոր Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը խնդրեց որոշակիացնել ու անհատականցնել, թե կոնկրետ ո՞ր գործողությամբ ո՞ր օրենքի ո՞ր դրույթն է խախտվել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ Հանրային ծառայողը պաշտոն ստանձնելուց հետո իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, որի կարգավորումներն էլ տալիս է ՀԾԿՀ օրենքը։ Սույն պայմաններում Հանձնաժողովը համարում է, որ Գագիկ Խանդանյանի արարքում առկա է կանոնների խախտում, և տվել է եզրակացություն ու օրենքով սահմանված կարգով ուղարկել խորհրդին։

Ձեզ կհետաքրքրի...