Թուրք վերլուծաբան. «Սիրիայում ծառայած 5 գեներալ հրաժարական է տվել»

generalner

  Թուրքիայի զինված ուժերի 5 գեներալներ, որոնք առանցքային դերակատարում են ունեցել Սիրիայում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում, հրաժարական են տվել: Այս մասին գրում է թուրքական «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Սայգը Օզթյուրքը՝ նշելով, որ սա ճշգրիտ և հաստատված տեղեկություն է:

Նա հայտնել է, որ գեներալներից 3-ը, որոնց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մի քանի օր առաջ, ծառայել են հատուկ նշանակության ուժերում և մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին:

Հղում անելով որոշ լրատվականների` նշվել է հրաժարական տված 5 գեներալից 3 անունները: Նրանք են ««Գարնանային վահան» ռազմական գործողություն հրամանատարությունից գեներալ–մայոր Հաքան Օզթեքինը, Բինգյոլի հատուկջոկատայինների (կոմանդոների) 49-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մուստաֆա Էնիս Քոչը,  հատուկջոկատայինների (կոմանդոների) 8-8d բրիգադի հրամանատար, գեներալ Օրհան Աքքուրթը:

Անդրադառնալով հրաժարականների պատճառներին՝ սյունակագիրն ակնարկել է, որ դրանք կարող են կապված չլինեն գեներալների ծառայողական պարտականությունների հետ: Ըստ նրա՝ հրաժարականները կապված չեն նաև գեներալների անձնական կամ առողջական խնդրիների հետ:

«Եթե նման խնդիրներ չկան, բայց գեներալները հրաժարական են տալիս, ուրեմն պատճառները որոշակի անախորժություններն են»,- եզրակացրել է Օզթյուրքը՝ չմանրամասնելով, թե խոսքը ինչ անախորժությունների մասին կարող է լինել։

Վերջում սյունակագիրը հիշեցրել է, որ հրաժարական տված գեներալների Թուրքիայի ամենառազմատենչ հրամանատարներն են:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...