Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել արտակարգ դրության հենակետի ոստիկանին

Vraert

Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմանում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արման Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մհեր Մ.-ին։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաաժնմունքում՝ որպես տեսուչ։

Ձեզ կհետաքրքրի...