10 ծայրահեղ ծանր հիվանդ. օդափոխության սարքին միացվածված է 5 քաղաքացի.
Այս պահին կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր: Բժիշկները ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել:
Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ ձեւերը հյուրանոցային պայմաններում պահելու համար:
Սակայն հաշվի առնելով նոր տնտեսական գործունեության թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք: Թուլանալու առիթներ չունենք»,-ասաց նախարարը: