Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք. Արայիկ Հարությունյան

arayik

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք. Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ առավոտյան, Ծիծեռնակաբերդում մասնակցեցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում և, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված և տարագիր դարձած հատվածներն այսօր և միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջև անչափելի համեմատությունը հաճախ զգացել և տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ:

Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին և փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին:

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք. Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյան

Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք. Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյան #Լուրեր #Ապրիլ24

Опубликовано Լուրեր Четверг, 23 апреля 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...