Հոկտեմբերի 7-ին ընդունել եմ Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին. Արմեն Գրիգորյան

Niderlandner

  Հանդիպման սկզբում գոհունակությամբ ընդգծել ենք, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ներկայացրել եմ ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորել ենք կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:

Ձեզ կհետաքրքրի...