Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից

HQK

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վլադիմիր Հովհաննիսյանին Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝

1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ձեզ կհետաքրքրի...