Հայաստանի կողմից էթնիկ զտումների եւ բռնության հրահրման արշավը շարունակվում է. Ադրբեջան
Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում անհասկանալի պահանջ է ներկայացրել Հայաստանի դեմ։ Մասնավորապես, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում անհապաղ ժամանակավոր միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի Միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ ասել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
Մամեդովը հայտարարել է, որ «Հայաստանի էթնիկ զտումների եւ բռնության հրահրման արշավը շարունակվում է»: «Ադրբեջանցիներին ուղղված անդառնալի վնասները կանխելու համար անհապաղ ժամանակավոր միջոցներ են անհրաժեշտ»,-ասել է Մամեդովը:
Որտեղ, ինչպես եւ ինչ հանգամանքներում հայերը կարող էին «անուղղելի վնաս հասցնել ադրբեջանցիներին», Մամեդովը չի նշում, քանի որ նման հայտարարությունն ինքնին անհեթեթության ժանրից է։