«Սլովակյան ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» վերակառուցման նախագծեր իրականացնել»․ Սլովակիայի ԱԳ նախարար

Slovakian ynkerutyunner

 Սլովակիան Ադրբեջանին դիտարկում է՝ որպես տնտեսական համագործակցության լավ հնարավորություններ ունեցող երկիր:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը:

Հյուրն ընգծել է տնտեսական գործընկերության ընդլայնման համար իրավական դաշտի կատարելագործման կարևորությունն ու նշել, որ սլովակյան ընկերությունները շահագրգռված են Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» շինարարության և վերակառուցման նախագծեր իրականացնել:  Այս մասին հաղորդում է report.az-ը։

Նա հայտարարել է, որ Սլովակիան հավատարիմ է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, և այդ հիմքի վրա աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...