Զինվորի տունը նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը
Զինվորի տունը նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը:
Այն կառուցվելու է համահայկական դարամահավաքի միջոցով, որի մեկնարկը կտրվի նոյեմբեր 11-ին ԱՄՆ-ում: Մեր աջակից Family Rescue Fund-FRF կազմակերպությունը` Naz Bash-ի գլխավորությամբ, ԱՄՆ-ում կազմակերպել է մեծ դրամահավաքի առաջին փուլը:
Վետերանների հոսպիտալի նախագիծը միավորելու է ամբողջ աշխարհի հայերին` մեր վիրավոր տղաների համար լավագույն հոսպիտալը կառուցելու հարցում:
Հայաստանում այն կլինի առաջին բուժհաստատությունը, որը կնախագծվի և կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կստանա միջազգային որակավորում:
Միջոցառումը կկայանա նոյեմբերի 11-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Միջոցառման գլխավոր հովանավորը մեր մշտական աջակից Veterans of Armenia կազմակերպությունն է:
Բոլորին հրավիրում են մաս կազմել համահայկական այս նախաձեռնությանը