Կորոնամիֆային տեղեկատվական տարափի միջից միասին դուրս կբերենք․ Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հերթական անգամ ահազանգում է հակապատվաստումային տեղեկատվության վտանգավորության մասին․ Մուրադյանը գրել է․
Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․
Հարգելի և սիրելի լրագրողներ,առնվազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ հասարակության 12%-ին ենք կարողացել բացատրել, որ ներկա պահին այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացրեք ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․ 12 %-ի արդյունքն, ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում, ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարն այս նենգ հիվանդության դեմ պատերազմում։
Գաղտնիք չէ, որ այսօր ամենամեծ լծակները՝ հասարակությանը մատուցելու պատկանում է 4-րդ իշխանությանը։Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու յուրաքանչյուրի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որ կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման: Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրեմ, որպեսզի ՄԻԱՍԻՆ կարողանանք հասարակությանը մատուցեք միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։
Հավատացեք, մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքը օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Սպիտակ Բանակն այսօր պատվով կատարում է իր աշխատանքը,առաջարկում եմ և խնդրում եմ միացեք Սպիտակ Բանակին՝ և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի միջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութերը և կմատուցենք ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ:
Արդյունքում, կկանխենք կորոնաաղետը, կփրկենք Մարդկանց և կայուն ֆունդամենտ կստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։
Հ․Գ․ Երկուշաբթի օրվանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։ Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7օր՝ 24 ժամ։