Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը միշտ դեմ է եղել «Ադրեջանի տարածքների օկուպացմանը» և «աջակցել է տարածքային ամբողջականությանը»

Irani agn

  Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը միշտ էլ աջակցել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», հաղորդում է Mehr գործակալությունը։ Ճեպազրույցի ընթացքում խոսելով Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների մասին՝ նա ասել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ հանդես ենք եկել «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դեմ» և աջակցել այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Երկու երկրների առաջնորդները ցանկանում են ընդլայնել հարաբերությունները, և պարբերական զրույցներ են տեղի ունենում արտաքին գործերի նախարարների ու այլ պաշտոնյաների միջև, և մենք հուսով ենք տեսնել հարաբերությունների առավելագույն զարգացում»։ Նշենք, որ Բաքվում Իրանի դեսպանատունը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Ադրբեջանի, այսպես ասած, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։ «Իրանի դեսպանատունը շնորհավորում է բարեկամական ու եղբայրական Ադրբեջան պետությանն ու ժողովրդին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, մասնավորապես՝ մեր ընդհանուր սահմանների 132 կմ-անոց հատվածի վերականգնման միամյակի կապակցությամբ»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...