ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում. չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է.
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`
չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Iad7c3