Կատարում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-Կատար բարձր ռազմավարական կոմիտեի 7-րդ հանդիպման շրջանակում Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբի հետ։
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը գրառում է արել Twitter-ում։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կատար։ Թուրքիայի և Կատարի առաջնորդների մակարդակով հանդիպմանը քննարկվելու է Թուրքիա-Կատար հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Աֆղանստանի, Սիրիայի և Լիբիայի շուրջ։ Հանդիպման շրջանակներում ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։