Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը

Aliev

 Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը պատերազմն է օրինակ բերել. — «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»:

 Միաժամանակ, Իլհամ Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:

Ձեզ կհետաքրքրի...