Գյումրիում դաժան սպանության դեպքը բացահայտվել է
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները ազատ կշրջեն: Սպանությունից կարճ ժամանակ անց, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ստեղծվեցին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու փորձառու ոստիկաններն ու քննիչները անցան գործի, մի քանի վարկածների ուղղությամբ կատարվեցին աշխատանքներ և, ի վերջո, ապացուցեցին, թե ում օրն է 40 օր կամ, որ չբացահայտվող հանցագործություններ չկան:
Երեկ Գյումրիում աղմկահարույց սպանության կասկածանքով Երևան քաղաքից ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 50-ամյա Գևորգ Մ.-ին: Կայքի տեղեկություններով՝ նա կասկածվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին սպանելու և նրա պայուսակն ու բջջային հետախոսը գողանալու մեջ: Վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Նա խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել, իսկ դրամապանակն ու հեռախոսը այրել է Գյումրու Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ հանցագործության գործիք դանակը նետել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին: