Լեհաստանում հարձակվել են թուրքական դեսպանատան վրա

Hardzakum

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հարձակում է իրականացվել Թուրքիայի դեսպանատան վրա: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  հարձակումը իրականացրել է 30-ամյա մի տղամարդ, ով արդեն հայտնաբերվել և կալանավորվել է:

Հարձակում գործած անձն «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։

Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան: Բռնկված հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...