Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

Turqakan

  Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

«Լուրերի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնեց, որ «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով:

Հարությունյանը չհստակեցրեց, թե երբ կկայացվի որոշումը: Ներկայումս հայտն ուսումնասիրվում է

Ձեզ կհետաքրքրի...