Ալիևը նոր մեղադրանքներ է հնչեցրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ռուս խաղաղապահների հասցեին

aliev

   Բաքուն կասեցնելու է Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանդես գալով համանախագահության ձևաչափի հասցեին տարբեր մեղադրանքներով:

«Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն լուծեցինք այդ խնդիրը»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե այժմ Մինսկի խումբը զբաղված է իր ստեղծման 30-ամյակի միջոցառումների նախապատրաստմամբ:

Ադրբեջանի նախագահը մեղադրել է նաև Ֆրանսիային և ԱՄՆ ներկայիս վարչակազմին՝ «միակողմանի հայամետ դիրքորոշման» համար:

Ալիևն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահներին՝ հայտնելով, թե նրանց գործողություններում «բազմաթիվ բարկացնող տարրեր կան»: Ըստ նրա՝ խաղաղապահները իբր խոչընդոտում են մարդկանց ելքն Արցախից, ինչը համարել է անընդունելի:

Ձեզ կհետաքրքրի...