Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ. Ժոզեպ Բորել

Barel

  Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում  Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսասանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք պետք է պատրաստ լինենք այն դեպքի համար, եթե դիվանագիտությունն անհաջողության մատնվի: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ աշխատանքը գործընկերների հետ, որոնցից են ԱՄՆ-ն, Կատարը և Ադրբեջանը, այն դեպքում, երբ Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասվում է Բորելի հաղորդագրության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...